13:40  ,  20 հոկտեմբերի, 2016

Վալերի Գազաեւ. Հայաստանը կարող է արժանի ներկայացուցիչ պատրաստել Եվրասիական լիգայի համար

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ Մոկսվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւը խոսել է Եվրասիական լիգա ստեղծելու անհրաժեշտության մասին:

«Կարելի է մտածել միասնական լիգա ստեղծելու մասին այն երկրների համար, որոնք մտնում են Մաքսային միության մեջ եւ հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի հովանու նորքո: Ռուսաստանից բացի, դրանք են՝ Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը: Իհարկե, այս լիգայի պայմանները պետք է տարբերվեն Միացյալ առաջնությունից, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենային հավասար ներկայացուցիչներ: Վստահ եմ, որ մրցաշարի համար արժանի ներկայացուցիչներ կորող էին պատրաստել Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստան: Այդ դեպքում ակումբների ղեկավարների մոտ կհայտնվեր նոր շարժառիթ: Իսկ հետո կմիանային նաեւ այլ երկրներ:

Եվրասիական լիգայի ստեղծման հետ միասին կառաջանար նաեւ հեռուստադիտողների հետաքրքրությունը, իսկ ակումբները կվաճառեին ցուցադրման ու գովազդային իրավունքները: Եվրասիական լիգայի զարգացման փուլերն ու ձեւաչափը մենք քննարկել ենք Միասնական լիգայի շրջանակում: Ծրագիրը գրեթե պատրաստ է»,- Գազաեւի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում