22:22  ,  19 հոկտեմբերի, 2016

Գաբրիել Սարգսյան. Այսօր անձամբ առնչվեցի քաղաքապետարանի «բեսպրեդելի» հետ

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Facebook-ում գրառում է կատարել Երեւանի «կարմիր գծերի» վերաբերյալ:

«Այսօր ես անձամբ առնչվեցի քաղաքապետարանի «բեսպրեդելի» հետ կարմիր գծերի հետ կապված: Մեղմ ասած, շատ հիասթափված եմ»,- գրել է շախմատիստը:

Հիշեցնենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 77-րդն է (2670 վարկանիշ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում