22:22  ,  18 հոկտեմբերի, 2016

Լեւոն Արոնյան. Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռում (ֆոտո)

Այս օրերին Իրանում գտնվող Լեւոն Արոնյանը պատմել է, որ հիանալի ժամանակ է անցկացնում Հայաստանի հարեւան երկրում:

«Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռում: Հիմա վայելում ենք Թեհրանը»,- թվիթերյան էջում գրել է հայկական շախմատի առաջատարը՝ տեղադրելով իր կին Արիանե Կաոիլիի հետ լուսանկար:

Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հերքել էր լուրերը, թե Արոնյանը եւ Կաոիլին վատ եղանակի պատճառով մոլորվել են սարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում