10:02  ,  7 հուլիսի, 2012

Մարկոս Պիզելի. Նյարդերս կարգին են

Ես դարձյալ կմոտենամ 11 մետրանոց հարվածների իրացմանը, նյարդերս կարգին են, ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող Մարկոս Պիզելին` մեկնաբանելով «Սլովանի» հետ ստուգողական խաղում (1:1) չիրացրած 11 մետրանոցը:

«Իհարկե, ես դարձյալ կգնամ 11 մետրանոց իրացնելու: Նյարդերս կարգին են: Միայն թե, Լյոշա Իոնովն այժմ հավանաբար ինձ հերթ չի տա: Այդ խաղում էլ նա ցանկանում էր իրացնել, բայց ես ասացի, որ 100 տոկոս վստահ եմ: Ստացվում է, որ տոկոսների հարցում սխալվել եմ»,- Մարկոսի խոսքը մեջբերում է  «Կուբանի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով