11:48  ,  17 հոկտեմբերի, 2016

Սերենա Ուիլյամսը հրաժարվել է WTA-ի ամփոփիչ առաջնությանը մասնակցելուց

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ առաջնությանը: 35-ամյա մարզուհին այդ մասին հայտնել է տեսաուղերձում: Երկրորդ ռակետի հրաժարվելու պատճառը ուսի վնասվածքն է:

Ամփոփիչ առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 23-ից 30-ը: Մասնակցության իրավունք ունեն գերմանացի Անժելիկ Կերբերը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը:

Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում այս տարին կավարտի Կերբերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով