22:28  ,  16 հոկտեմբերի, 2016

Չեզարե Պրանդելին հաղթանակով մեկնարկեց «Վալենսիայում»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Վալենսիան» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Խիխոնի «Սպորտինգին»: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարիո Սուարեսը:

Սա Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի առաջին խաղն էր «Վալենսիայում», որը 9 միավորով բարձրացավ 14-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սպորտինգ Խիխոն» - «Վալենսիա»՝ 1:2

Կարլոս Կաստրո, 40 – Մարիո Սուարես, 7, 65

«Ալավես» - «Մալագա»՝ 1:1

Դեյվերսոն, 9 – Ռոբերտո Ռոսալես, 85

Հեռացումներ՝ Հերնանդո Թեո, 90 – Խուանպի, 90

«Աթլետիկ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:2

Իկեր Մունիաին, 51, Արից Ադուրիս, 60, Ինիակի Ուիլյամս, 72 – Դավիդ Զուրուտուսա, 16, Ինիգո Մարտինես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով