22:18  ,  15 հոկտեմբերի, 2016

«Աթլետիկոյի» կամային հաղթանակը՝ 7:1

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 7:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ: Մադրիդցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Յաննիկ-Ֆերեյրա Կարասկոն, իսկ արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը ձեւակերպեց դուբլ:

Դիեգո Սիմեոնեի թիմը 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Սեւիլիային» ու «Բարսելոնային»: «Աթլետիկոյին» կարող է հավասարվել Մադրիդի «Ռեալը», որը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի «Բետիսին»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո» - «Գրանադա»՝ 7:1

Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 34, 45, 62, Նիկոլաս Գայտան, 63, 81, Անխել Կորեա, 85, Տիագո Մենդեշ, 87  – Իսաակ Կուենկա, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս