22:25  ,  15 հոկտեմբերի, 2016

«Սպարտակը» վերադարձավ առաջին տեղ, Խորեն Բայրամյանն անցկացրեց մեկ խաղակես

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում նվազագույն հաշվով հաղթեց «Ռոստովին» եւ վերադարձավ առաջին տեղ: Ռոստովցիները երկրորդ խաղակեսն անցկացնում էին 10 խաղացողներով, իսկ 75-րդ րոպեին ստացան նաեւ երկրորդ կարմիր քարտը: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը:

«Սպարտակը» շրջանցեց ԲԿՄԱ-ին եւ 22 միավորով բարձրացավ առաջին տեղ: Բանակայիններն ունեն 21 միավոր, իսկ «Ռոստովը» 16 միավորով չորրորդն է:

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Սպարտակ» - «Ռոստով»՝ 1:0

Դենիս Գլուշակով, 53

Հեռացում՝ Ֆյոդոր Կուդրյաշով, 45+2, Սեզար Նավաս, 75 (երկուսն էլ՝ «Ռոստով»)

«Ամկար» - «Լոկոմոտիվ»՝ 0:0

«Ռուբին» - «Կռիլյա Սովետով»՝ 3:0

Մաքսիմ Կանուննիկով, 38, Ռուբոն Ռոչինա, 52, Ժոնաթաս, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում