22:22  ,  14 հոկտեմբերի, 2016

ԲԿՄԱ-ն հաղթեց եւ դարձավ ռուսական Պրեմյեր լիգայի առաջատար

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրը մեկնարկեց Մոսկվայում տեղի ունեցած ԲԿՄԱ - «Ուֆա» խաղով: Բանակայինների պաշտպան Վասիլի Բերեզուցկու գոլը եղավ հաղթական: Դաշտի տերերն առավելության հասան նվազագույն հաշվով:

ԲԿՄԱ-ն 10 խաղից հետո վաստակել է 21 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բանակայիններին այս տուրում շրջանցելու հնարավորություն ունեն Մոսկվայի «Սպարտակն» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որոնք ունեն 19-ական միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուֆա»՝ 1:0

Վասիլի Բերեզուցկի, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում