17:07  ,  10 հոկտեմբերի, 2016

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան Օփենի» հաղթող

Առաջին անգամ անցկացված «Երեւան Օփեն» միջազգային շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ութ շախմատիստներ 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր:

1-8-րդ տեղերը բաժանել են հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, ռուսաստանցի Պավել Սմիրնովը, ուկրաինացի Վիտալի Բերնադսկին, Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովը, իսրայելցի Թամիր Նաբատին եւ հնդիկ Չանդա Սանդիպանը: Ռոբերտ Հովհաննիսյանն առաջինն է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով