16:41  ,  10 հոկտեմբերի, 2016

Ամառային տրանսֆերների խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Goal.com-ը ներկայացրել է ամառային տրանսֆերների խորհրդանշական հավաքականը: 

Դարպասապահ. Կալուդիո Բրավո («Բարսելոնայից»՝ «Մանչեսթեր Սիթի», 15 միլիոն ֆունտ ստերլինգ):

Պաշտպաններ. Դանի Ալվես («Բարսելոնայից»՝ «Յուվենտուս», անվճար), Շկոդրան Մուստաֆի («Վալենսիայից»՝ «Արսենալ», 35 միլիոն ֆունտ), Ջոն Սթոունզ («Էվերտոնից»՝ «Մանչեսթեր Սիթի», 47 միլիոն ֆունտ), Ռաֆայել Գերեյրո («Լորյենից»՝ «Բորուսիա Դորտմունդ», 10 միլիոն ֆունտ):

Կիսապաշտպաններ. Գրանիտ Ջակա  («Բորուսիա Մ.»-ից՝ «Արսենալ», 38 միլիոն ֆունտ), Ուսման Դեմբելե («Ռենից»՝ «Բորուսիա Դորտմունդ», 12 միլիոն ֆունտ), Սադիո Մանե («Սաութհեմփթոնից»՝ «Լիվերպուլ», 35 միլիոն ֆունտ):

Հարձակվողներ. Արկադիուշ Միլիկ («Այաքսից»՝ «Նապոլի», 27 միլիոն ֆունտ), Վիսամ Բեն-Եդեր («Թուլուզից»՝ «Սեւիլիա», 7 միլիոն ֆունտ), Մարիո Բալոտելի («Լիվերպուլից»՝ «Նիցա», անվճար):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում