11:29  ,  9 հոկտեմբերի, 2016

Ճապոնիայի Մեծ մրցանակ. Նիկո Ռոսբերգը հաղթեց, «Մերսեդեսը» նվաճեց թիմային գավաթը

Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ մրցանակն ավարտվել է «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով: Երկրորդ տեղը գրավել է հոլանդացի Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից»: Երրորդը վերջնագիծ է հասել «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը:

Ռոսբերգը 313 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը: Երկրորդ տեղում ընթացող Հեմիլթոնն ունի 280 միավոր:

«Մերսեդեսը» ժամանակից շուտ նվաճեց նախագծողների գավաթը՝ երրորդ տարին անընդմեջ: «Մերսեդեսն» ապահովել է նաեւ անհատական չեմպիոնությունը: Տիտղոսը կվիճարկեն Ռոսբերգն ու Հեմիլթոնը, որոնք արդեն անհասանելի են հետապնդողների համար:

Ֆորմուլա-1, Ճապոնիայի Մեծ մրցանակ

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)

2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)

3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)

5. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)

6. Դանիել Ռիկիարդոն («Ռեդ Բուլ»)

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)

8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա»)

9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս»)

10. Վալտերի Բոտաս («Ուիլյամս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում