21:53  ,  2 հոկտեմբերի, 2016

«Սպարտակը» 4 գոլ բաց թողեց «Զենիթից», Խորեն Բայրամյանը մասնակցեց ԲԿՄԱ-ի նկատմամբ հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում առաջատար Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց պետերբուրգյան «Զենիթին», որը գոլերից երկուսը խփեց 11 մետրանոցից:

«Սպարտակի» սայթաքումից չօգտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Ռոստովին»: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում խաղաց 84 րոպե:

«Զենիթն» ու «Սպարտակն» ունեն 19-ական միավոր, իսկ ԲԿՄԱ-ն 18 միավորով երրորդն է: «Ռոստովը» 16 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Զենիթ» - «Սպարտակ»՝ 4:2

Դոմենիկո Կրիշիտո, 20 (11մ), Արտյոմ Ձյուբա, 33, Ակսել Վիտցել, 61, Ժուլիանո, 87 (11մ) – Սալվատորե Բոկետի, 28, Զե Լուիշ, 37

«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 2:0

Ալեքսանդր Գացկան, 66, Կրիստիան Նոբոա, 90+2

«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 1:0

Արի, 45+1

«Ուֆա» - «Ամկար»՝ 1:1

Կեհինդե Ֆատայ, 52 – Դմիտրի Ստոցկի, 75 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում