20:50  ,  1 հոկտեմբերի, 2016

ՊՍԺ-ն հաղթեց Կավանիի դուբլի շնորհիվ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ տանը 2:0 հաշվով հաղթեց «Բորդոյին»: Ուրուգվայցի հարձակվողը 2 գոլերը խփեց առաջին խաղակեսում եւ 8 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուներից ցուցակը:

ՊՍԺ-ն 16 միավորով երկրորդն է եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Նիցային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 2:0

Էդինսոն Կավանի, 3, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով