20:11  ,  1 հոկտեմբերի, 2016

«Սեւիլիան» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Սեւիլիան» հաղթանակ կորզեց «Ալավեսի» դեմ տնային խաղում՝ 2:1: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Սեւիլիացիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սեւիլիա» - «Ալավես»՝ 2:1

Վիսամ Բեն Յեդեր, 74, 90+1 – Վիկտոր Լագուարդիա, 84

«Գրանադա» - «Լեգանես»՝ 0:1

Ալեքսանդր Սզյմանովսկի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով