19:52  ,  1 հոկտեմբերի, 2016

«Չելսին» արտագնա հաղթանակ տարավ

Անգլիական Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Հալ Սիթիին»: Լոնդոնյան ակումբից երկրորդ խաղակեսում աչքի ընկան բրազիլացիներ Վիլիանն ու Դիեգո Կոստան:

Այս հաղթանակից հետո «Չելսին» 13 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Հալ Սիթի» - «Չելսի»՝ 0:2

Վիլիան, 61, Դիեգո Կոստա, 67

«Սանդերլենդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1

Պատրիկ վան Անհոլտ, 83 – Նասեր Շադլի, 35

«Ուոթֆորդ» - «Բորնմութ»՝ 2:2

Տրոյ Դինի, 50, Իսաակ Սքսես, 65 – Կալում Ուիլսոն, 31, Ջոշուա Քինգ, 62

«Վեստ Հեմ» - «Միդլսբրո»՝ 1:1

Դիմիտրի Պայետ, 57 – Կրիստիան Ստուանի, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում