19:20  ,  1 հոկտեմբերի, 2016

«Բավարիայի» հաղթարշավն ավարտվեց

Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» չկարողացավ տանը հաղթել «Քյոլնին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն առաջին խաղակեսի վերջնամասում առաջ մղեց «Բավարիային», սակայն ընդմիջումից հետո ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը հյուրերին փրկեց պարտությունից:

Կարլո Անչելոտիի թիմը 16 միավորով առաջատարն է:

Հիշեցնենք, որ այս Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրերում մյունխենցիները տարել էին 5 հաղթանակ՝ խփելով 21 գոլ եւ անառիկ պահելով սեփական դարպասը: Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Բավարիան» լավագույն մեկնարկն էր գրանցել ակումբի պատմության մեջ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 1:1

Ջոշուա Կիմիխ, 40 – Անտոնի Մոդեստ, 63

«Հերտա» - «Համբուրգ»՝ 2:0

Վեդադ Իբիշեւիչ, 29, 70 (11մ)

«Դարմշտադտ» - «Վերդեր»՝ 2:2

Անտոնիո Ցոլակ, 19 (11մ), 73 – Լյուդովիկ Սանե, 51, Սերջ Գնաբրի, 67

«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ»՝ 1:0

Վինչենցո Գրիֆո, 4

«Ինգոլշտադտ» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Լուկաշ Հինտերսեր, 90+4 (11մ) – Սանդրո Վագներ, 11, Կերեմ Դեմիրբայ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով