18:45  ,  1 հոկտեմբերի, 2016

«Ուրարտուն» Թբիլիսիում հավաքն ավարտել է հաղթանակով

Երեւանի «Ուրարտուն» ավարտեց հավաքը Թբիլիսիում: Ստուգողական վերջին խաղում Տիգրան Գյոկչյանի թիմը մրցեց փորձառու խաղացողներով համալրված «Արմիայի» հետ եւ հաղթեց 101:54 հաշվով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուն» Վրաստանի մայրաքաղաքում անցկացրեց 4 հանդիպում եւ տարավ նույնքան հաղթանակ: Վաղը թիմը կվերադառնա Երեւան եւ կշարունակի նախապատրաստվել հոկտեմբերի 6-ին կայանալիք «Ռյազանի» դեմ Ռուսաստանի Սուպերլիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում