14:20  ,  1 հոկտեմբերի, 2016

Քրիստոֆ Դաում. Հիանալի կլինի, եթե 4 միավոր վաստակենք Հայաստանի եւ Ղազախստանի դեմ խաղերում

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը խոսել է Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղերի մասին:

«Ինչու չեն հավատում, որ մենք կնվաճենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին: Եվրոպայում արդեն չկան փոքր թիմեր, այդ պատճառով Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների դեմ խաղերին պետք է մոտենանք առավելագույն կենտրոնացվածությամբ: Հիանալի կլինի, եթե 4 միավոր վաստակենք այդ 2 խաղերում: Պետք է սովորենք մեր սխալների վրա եւ շարժվենք առաջ»,- Դաումի խոսքը փոխանցում է Digisport.ro-ն:

Ռումինական մամուլի համաձայն՝ եթե Ռումինիայի հավաքականը 4 միավոր չվաստակի Հայաստանի եւ Ղազախստանի դեմ խաղերում, Քրիստոֆ Դաումը պաշտոնանկ կարվի:

Հայաստան - Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Երեւանում: Այդ հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Վարշավայում կմրցի լեհերի հետ, իսկ ռումինացիներն Աստանայում կհանդիպեն Ղազախստանի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English