11:36  ,  1 հոկտեմբերի, 2016

Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս եկավ ATP շարքի մրցաշարի եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Չինաստանի Չենդու քաղաքում ավարտին մոտեցող մրցաշարի կիսաեզրափակիչում 20-ամյա թենիսիստը 2 սեթում ուժեղ գտնվեց սերբ Վիկտոր Տրոիցկուց: 1 ժամ 22 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:3, 7:5 հաշիվը:

Եզրափակիչում աշխարհի 101-րդ ռակետ Խաչանովի մրցակիցը կլինի Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ալբերտ Ռամոս (Իսպանիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր պորտուգալացի Ժոաո Սոուզային, երկրորդում՝ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել իսպանացի Ֆելիսիանո Լոպեսից: Չենդուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 840 915 դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English