16:23  ,  1 հոկտեմբերի, 2016

«Զարյայի» դեմ խաղում Մոուրինյոն վիճել է իր օգնականների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում դժգոհ է մնացել իր օգնականների աշխատանքից:

Բանն այն է, որ ուկրաինական ակումբը մեկնարկային կազմում փոփոխություն է կատարել խաղից րոպեներ առաջ, իսկ պորտուգալացի մասնագետը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային տվել էր հստակ հրահանգներ, որոնք հյուրերի խաղային սխեմայի փոփոխության պատճառով չաշխատեցին:

Պոգբան մոտեցել է Մոուրինյոյին՝ ճշտելու իր հրահանգները, ինչը զայրացրել է մարզիչից: Նա վստահ է եղել, որ իր օգնականներն ուսումնասիրել են մրցակցի մեկնարկային կազմը եւ փոխել Պոգբայի առաջադրանքները: Ժոզե Մոուրինյոյի զայրույթի ամենամեծ մասը բաժին է հասել նրա գլխավոր օգնական Ռույ Ֆարիային, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում