13:14  ,  1 հոկտեմբերի, 2016

Ֆլորենտինո Պերեսը բացատրություն է պահանջել Զիդանից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտահոգված է թիմի վերջին արդյունքներից:

Sport.es-ի համաձայն՝ 3 անընդմեջ ոչ ոքիներից հետո Պերեսը զանգել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին եւ բացատրություն պահանջել: Ֆրանսիացի մասնագետը եւս դժգոհ է եղել թիմի խաղից:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 3 անընդմեջ ոչ ոքի նախորդ անգամ խաղացել էր 2006 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս