00:52  ,  1 հոկտեմբերի, 2016

Պրեմյեր լիգա. «Էվերտոնը» խաղաց ոչ ոքի եւ բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս» խաղով: Լիվերպուլում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

Դաշտի տերերը հաշիվը բացեցին 35-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ, սակայն լոնդոնյան ակումբը երկրորդ խաղակեսում կարողացավ վերականգնել հավասարությունը: Աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կրիստիան Բենտեկեն:

«Էվերտոնը» 14 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ, «Քրիսթալ Փելասն» ունի 11 միավոր եւ 7-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1

Ռոմելու Լուկակու, 35 - Կրիստիան Բենտեկե, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով