17:56  ,  30 սեպտեմբերի, 2016

Խուան Մատա. Այժմ կկենտրոնանանք, որպեսզի տանենք երրորդ անընդմեջ հաղթանակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ուկրաինական «Զարյայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում նվազագույն հաշվով հաղթանակից հետո խոսել է թիմի տրամադրվածության մասին:

«Այժմ մենք կկենտրոնանանք, որպեսզի տանենք երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա թույլ կտա մեզ հանգիստ գնալ հավաքականների հանդիպումների հետ կապված դադարի: «Զարյայի» նկատմամբ հաղթանակը կարեւոր էր մեզ համար: Մենք պարտավոր էինք հաղթանակ տանել: Այժմ նույն տրամադրվածությամբ սպասում ենք «Սթոք Սիթիի» դեմ խաղին»,- Խուան Մատայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» հանդիպումը հոկետեմբերի 2-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում