18:32  ,  30 սեպտեմբերի, 2016

Լեւոն Հայրապետյանը՝ գոլային փոխանցման հեղինակ հաղթական խաղում

Ֆուտբոլի Իրանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում «Փայքանը» տանը 2:0 հաշվով առավելության է հասել «Խաֆ Սեմնանիի» նկատմամբ եւ դուրս է եկել 1/16 եզրափակիչ:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը հրավիրված է Հայաստանի ազգային թիմ Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս