13:45  ,  30 սեպտեմբերի, 2016

Մեսին խաղադաշտ կվերադառնա «Դեպորտիվոյի» դեմ խաղում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքից հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը կատալոնական ակումբը Պրիմերայում կընդունի «Դեպորտիվոյին»:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է վնասվածքից վերականգվող Մեսիին ու ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին խաղալու հնարավորություն տալ այդ խաղում: Նշվում է, որ Մեսին խաղադաշտում կանցկացնի 30 րոպեից ոչ ավելի:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, որը կայացել էր սեպտեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում