12:40  ,  30 սեպտեմբերի, 2016

«Գանձասար-Կապան» - «Էրեբունի» խաղը կկայանա հոկտեմբերի 9-ին

«Գանձասար-Կապանի» եւ «Էրեբունիի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապան» - «Էրեբունի» խաղը հետաձգվել էր, քանի որ հանդիպման մրցավարները Երեւան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ավտովթարի էին ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Կոտայք» - «Շիրակ»՝ 0:0

«Արարատ» - «Բանանց»՝ 1:2

Նասիմ Կպեհիա, 72 - Օրբելի Համբարձումյան, 5, Էդգար Մովսեսյան, 48

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2

Յուրի Ֆոմենկո, 47 - Ալիկ Առաքելյան, 7, Կամո Հովհաննիսյան, 13

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում