11:33  ,  30 սեպտեմբերի, 2016

Չենդու. Կարեն Խաչանովը հաղթեց Ֆելիսիանո Լոպեսին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Երրորդ շրջանում 20-ամյա թենիսիստը 2 սեթում 6:3, 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 15 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կպայքարի Վիկտոր Տրոիցկի (Սերբիա) – Կեւին Անդերսոն (Հարավային Աֆրիկա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում