12:07  ,  30 սեպտեմբերի, 2016

«Բավարիան» նվազագույնը 8 շաբաթով կորցրեց առանցքային խաղացողի

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան առաջիկայում չի օգնի Մյունխենի «Բավարիային»:

Bild-ը գրում է, որ ազդրի վնասվածքից վերականգվելու համար բրազիլացուց կպահանջվի 8-10 շաբաթ: Կոստան վնասվածքը ստացել էր «Ինգոլշտադտի» դեմ սեպտեմբերի 17-ին կայացած խաղում, որում «Բավարիան» առավելության էր հասել 3:1 հաշվով:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 2 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում