16:20  ,  30 սեպտեմբերի, 2016

Փոլ Սքոուլզ. «Լիվերպուլն» ի զորու է հաղթել Պրեմյեր լիգան, հուսով եմ՝ նրանք չեմպիոն չեն դառնա

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «Լիվերպուլի» չեմպիոնական հավակնությունների մասին:

«Լիվերպուլը» նման է մի թիմի, որն ի զորու է տիտղոս նվաճել: «Էնֆիլդում» կայանալիք խաղը մեծ փորձություն կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Կարծում եմ՝ ոչ ոքի կխաղան:

«Լիվերպուլի» պաշտպանությունն ամենահուսալիներից չէ, փոխարենը նրանց հարձակման գիծն այնպիսին է, որ կարող է գոլ խփել ցանկացած մրցակցի: Հուսով եմ՝ նրանք չեմպիոն չեն դառնա»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 6-րդ տուրից հետո լիվերպուլցիները չորրորդն են՝ 16 խփած եւ 9 բաց թողած գոլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս