11:14  ,  30 սեպտեմբերի, 2016

Տոտի. Նույնիսկ 25 տարեկանում ինձ այսքան լավ չէի զգում

Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին մեկնաբանել է ռումինական «Աստրայի» նկատմամբ հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում: Հռոմում կայացած խաղում «Ռոման» խփել էր 4 անպատասխան գոլ, իսկ իտալացի հարձակվողը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Գոհ ենք խաղից: Մեզ համար կարեւոր էր ցույց տալ բոլորին, թե որքան լավն է մեր թիմը: Ուրախ եմ, որ երկրպագուներն ինձ ճանաչեցին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, սակայն գլխավորը հաղթանակն էր: Առաջին խաղակեսում ես կատակեցի՝ նշելով, որ ինձ այսքան լավ չեմ զգացել նույնիսկ 25 տարեկանում: Դա ճիշտ է: Ես լավ մարզավիճակում եմ, իսկ ոտքերս չեն ցավում նույնիսկ խաղի 90-րդ րոպեից հետո»,- Տոտիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Տոտին սեպտեմբերի 27-ին էր նշել ծննդյան 40-րդ տարեդարձը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում