10:17  ,  30 սեպտեմբերի, 2016

Իբրահիմովիչ. Ավելին եմ սպասում «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում միակ ու հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ստացվեց բարդ հանդիպում, բայց մենք լավ էինք խաղում եւ ստեղծում գոլային պահեր: Սովորաբար այդպես է լինում, երբ չի հաջողվում միանգամից գոլ խփել, աստիճանաբար ազատ տարածությունները քչանում են: Գլխավորը, որ մենք հաղթեցինք, հատկապես՝ «Ֆեյենորդից» կրած պարտությունից հետո:

Եթե ցանկանում ենք առաջ շարժվել, պետք է հաղթենք, իսկ դա այսօր ստացվեց մեզ մոտ: Ամեն դեպքում, կարող էինք խաղալ ավելի լավ: Ավելին եմ սպասում այս թիմից: Լավ կլինի, եթե հաղթանակը ոգեշնչի մեզ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Զարյայի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում