10:40  ,  30 սեպտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան vs Յան Նեպոմնյաշչի

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում սեպտեմբերի 30-ին կանցկացվի չորրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատարը Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որն ունի 2.5 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցիներ Եվգենի Տոմաշեւսկու, Պյոտր Սվիդլերի եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։

Միխայիլ Տալի հուշամրցաշար, չորրորդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լի Չաո (Չինաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում