09:40  ,  30 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Բարդ հանդիպում էր

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ուկրաինական «Զարյայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում:

«Բարդ հանդիպում էր: Առաջին խաղակեսում ունեցանք գոլային պահեր, իսկ գոլը կփոխեր խաղի ընթացքը: Մենք գոլ չխփեցինք, իսկ «Զարյան» շատ կազմակերպված էր խաղում: Նրանց խաղացողներից շատերը սեփական կիսադաշտում էին, բայց միշտ պատրաստ էին հակագրոհ անցկացնելուն: Մեկ շաբաթվա ընթացքում մենք կրեցինք 3 պարտություն, իսկ հիմա տանում ենք 3 հաղթանակ: Սակայն ես չընկճվեցի այդ պարտություններից հետո եւ ուրախությունից չեմ թռչկոտում նաեւ հիմա»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Զարյայի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում