23:59  ,  29 սեպտեմբերի, 2016

Ինյեստա. Դեռ երկար ճանապարհ ունենք Չեմպիոնների լիգայում

Գերմանիայում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան նշել է, որ փլեյ-օֆֆի ուղեգիրը դեռ երաշխավորված չէ:

«Մենք դեռ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի նվաճենք փլեյ-օֆֆի ուղեգիր: Առջեւում դեռ երկար ճանապարհ կա: 3:3 հաշիվը «Սելթիկ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում վկայում է, թե ինչքան լարված է պայքարը Չեմպիոնների լիգայում, ինչքան բարդ են մրցակիցները: Միշտ անհրաժեշտ է ցուցադրել առավելագույնը»,- Անդրես Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնան» 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» 2 միավոր քիչ ունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում