22:15  ,  29 սեպտեմբերի, 2016

Արյեն Ռոբենը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ

«Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից, 221 խաղում խփել է 116 գոլ: Գերմանական սուպերակումբի ղեկավարությունը դեռ առաջարկ չի արել Ռոբենին, որի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը:

«Գիտեմ, որ Արյենը ցանկանում է մնալ «Բավարիայում»: Եթե բանակցությունները սկսվեն, մենք որեւէ հատուկ պահանջներ չենք ներկայացնի: Սակայն կարեւոր է նաեւ մյուս կողմի կարծիքը, իսկ ակումբը դեռ նախաձեռնություն չի ցուցաբերել»,- Ռոբենի հոր խոսքը մեջբերում է Kicker-ը:

Վնասվածքների հետեւանքով Ռոբենը վերջին շրջանում հազվադեպ է դուրս գալիս մեկնարկային կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում