21:17  ,  29 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Մատան «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում» տարբեր խաղացողներ են

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Խուան Մատայի եւ իր աշխատանքային հարաբերությունները: «Չելսիում» Մոուրինյոյի նշանակվելուց հետո Մատան տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ես չեմ վաճառել Մատային: Իմ աշխատանքը գնել եւ վաճառելը չէ: Իմ խնդիրը մարզելն է, նաեւ սելեկցիոն ծառայությանը խորհուրդներ տալը: Մատան ինքն էր ցանկացել հեռանալ:

Բացի այդ, մեծ նշանակություն ունի իմ ֆուտբոլային գաղափարը: Այն կազմով եւ խնդիրներով «Չելսիում» ունեի այլ գաղափար: «Մանչեսթեր Յունայթեդի» այս կազմի հետ իրավիճակը բացարձակ այլ է:

Այդ պատճառով, Մատան «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում» տարբեր խաղացողներ են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է skysports-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մատան մասնակցել է հինգ հանդիպման, խփել է երկու գոլ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում