20:12  ,  29 սեպտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում մեկ օրվա հանգստից հետո անցկացվում է երրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ պարտիան եւս ավարտեց ոչ ոքի: Մրցակիցը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն էր: Արոնյանն ունի 1.5 միավոր:

Ընթացիկ առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, որը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին եւ 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հնդիկ Վիշվանաթան Անանդը ոչ ոքի ավարտեց պարտիան չինացի Լի Չաոյի հետ եւ վաստակել է 2 միավոր: Մեկ պարտիա դեռ չի ավարտվել:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Լի Չաո (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով