20:51  ,  29 սեպտեմբերի, 2016

ԱԱ. Լեհաստանի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան հրապարակել է կազմը, որը կսկսի պատրաստվել Դանիայի եւ Հայաստանի թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: Դանիացիների հետ լեհերը կմրցեն հոկտեմբերի 8-ին, իսկ Հայաստանի թիմը Վարշավայում կխաղա հոկտեմբերի 11-ին:

Դարպասապահներ.  Արթուր Բորուց («Բորնմութ»), Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»), Վոյցեխ Շչեսնի («Ռոմա»), Լուկաշ Սկորուպսկի («Էմպոլի»):

Պաշտպաններ. Տիագո Չիոնեկ («Պալերմո»), Պավել Դավիդովիչ («Բենֆիկա»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Արթուր Ենջեյչիկ («Կրասնոդար»), Իգոր Լեւչուկ («Բորդո»), Միխալ Պազդան («Լեգիա»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դորտմունդ»), Մացեյ Ռիբուս («Լիոն»):

Կիսապաշտպաններ. Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»), Կամիլ Գրոսիցկի («Ռեն»), Բարտոշ Կապուստկա («Լեսթեր»), Կարոլ Լինետի («Սամպդորիա»), Թոմաշ Յոդլովեց («Լեգիա»), Դամիան Դոնբրովսկի («Կրակովիա»), Կշիշտոֆ Մոնչինսկի («Վիսլա»), Գժեգոժ Կրիխովյակ (ՊՍԺ), Պավել Վշոլեկ (ՔՊՌ), Սլավոմիր Պեշկո («Լեխիա»), Պետր Զելինսկի («Նապոլի»):

Հարձակվողներ. Արկադիուշ Միլիկ («Նապոլի»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Լուկաշ Տեոդորչիկ («Անդերլեխտ»), Կամիլ Վիլչեկ («Բրոնդբյու»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում