Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Բուլղարիայի եւ Հոլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների: Հոլտեմբերի 7-ին ֆրանսիացիները կընդունեն Բուլղարիային, իսկ հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվեն Հոլանդիայի թիմին:
Դարպասապահներ.Ալֆոնս Արեոլա (ՊՍԺ), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Քրիսթալ Փելաս»):
Պաշտպաններ. Լուկաս Դին, Ժերեմի Մաթյո (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Լեւեն Կուրզավա (ՊՍԺ), Էմերիկ Լյապորտ («Աթլետիկ»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»), Ռաֆայել Վարան («Ռեալ»):
Կիսապաշտպաններ. Յոհան Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Նգոլո Կանտե («Չելսի»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»):
Հարձակվողներ. Քինգսլի Քոման («Բավարիա»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Կեւին Գամեյրո («Աթլետիկո»), Անդրե-Պյեր Ժինյակ («Տիգրես»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Անտոնի Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում