19:42  ,  29 սեպտեմբերի, 2016

ԱԱ. Ֆրանսիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Բուլղարիայի եւ Հոլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների: Հոլտեմբերի 7-ին ֆրանսիացիները կընդունեն Բուլղարիային, իսկ հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվեն Հոլանդիայի թիմին:

Դարպասապահներ.Ալֆոնս Արեոլա (ՊՍԺ), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Քրիսթալ Փելաս»):

Պաշտպաններ. Լուկաս Դին, Ժերեմի Մաթյո  (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Լեւեն Կուրզավա (ՊՍԺ), Էմերիկ Լյապորտ («Աթլետիկ»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»), Ռաֆայել Վարան («Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Յոհան Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Նգոլո Կանտե («Չելսի»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»):

Հարձակվողներ. Քինգսլի Քոման («Բավարիա»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Կեւին Գամեյրո («Աթլետիկո»), Անդրե-Պյեր Ժինյակ («Տիգրես»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Անտոնի Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում