16:11  ,  29 սեպտեմբերի, 2016

Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հոկտեմբերի 8-ին եւ 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում` հյուրընկալելով Ռումինիայի եւ հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-ից 9-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել էր արտերկրում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել էին նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այդ ֆուտբոլիստներից Տիգրան Բարսեղյանը եւ Հովհաննես Համբարձումյանը չեն կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին վնասվածքների պատճառով:

Վարուժան Սուքիասյանը հրապարակել է նաեւ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան,  «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով,  «Շիրակ»                                 

Գոռ Մանուկյան,  «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Գեւորգ Հովհաննիսյան, «Շիրակ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով