18:23  ,  29 սեպտեմբերի, 2016

Ռոնալդուին դուր չի գալիս, որ «Ռեալը» ձգձգում է նոր պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է անհանգստանալ, որ Արքայական ակումբը չի շտապում նրան առաջարկել նոր պայմանագիր, փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ամռանը պորտուգալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին Պրեմյեր լիգայի մի քանի թիմեր, այդ թվում՝ նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ռոնալդուին վաղուց ցանկանում է ձեռք բերել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն: Մյուս կողմից, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տրանսֆերային շուկայում չի տեսնում մի ֆուտբոլիստի, որը կարող է փոխարինել պորտուգալացուն:

«Ռեալը» կարող է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Ռոնալդուին: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում