13:04  ,  29 սեպտեմբերի, 2016

Ֆուտզալի Հայաստանի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Ֆուտզալի Հայաստանի 2016/2017թթ. առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Առաջնությանը կմասնակցեն 8 ակումբներ՝ գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն, արծաթե մեդալակիր «Չարբախը», բրոնզե մեդալակիր «Գյումրին», ՎՊՀ-ն, «Արթիկը», «Ալավերդին» (նախկին «Մետալուրգ»), ինչպես նաեւ երկու նոր թիմ՝ ԼԵՈ-ն եւ «Արմենիա Թրավելը»: Առաջնության առաջին փուլը բաղկացած կլինի 2 շրջանից, յուրաքանչյուրում՝ 7-ական մրցափուլ, եւ կավարտվի 2017թ. մարտի 26-ին: 

Հոկտեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրում կմրցեն հետեւյալ զույգերը՝ 

01.10.16 «Չարբախ» – «Գյումրի», Երեւան «Դինամո» մարզադահլիճ, 16:00-ին

01.10.16 «Արմենիա Թրավել» – ՀՊՏՀ, Երեւան Սլավոնական մ/հ, 14:00

01.10.16 ԼԵՈ – «Արթիկ ֆզ» Երեւան, «Դինամո», մ/դհ 14:00

01.10.16 ՎՊՀ – «Ալավերդի», Վանաձոր «Հայաստան», 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում