19:10  ,  29 սեպտեմբերի, 2016

Օբամեյանգը` Ռոնալդուին . Երջանկացրիր որդուս (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երախտագիտություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղից հետո Օբամեյանգը մարզաշապիկներով փոխանակվել է պորտուգալացի հարձակվողի հետ, ինչի առթիվ շատ ուրախ է եղել նրա որդին:

«Ռոնալդու, դու երջանկացրեցիր որդուս»,- Instagram-ում գրել է գաբոնցի հարձակվողը՝ տեղադրելով որդու լուսանկարը Ռոնալդուի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած «Բորուսիա» - «Ռեալ» խաղում Արքայական ակումբը 2 անգամ առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը:

A photo posted by Aubameyang (@aubameyang97) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում