13:40  ,  29 սեպտեմբերի, 2016

Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» տարավ արժանի հաղթանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ կամային հաղթանակը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում:

«Բարսելոնան» վերահսկում էր խաղն առաջին խաղակեսում եւ ստեղծեց մի քանի գոլային պահ: Ընդմիջումից հետո մեր պահերն ավելի քիչ էինք, սակայն տարանք արժանի հաղթանակ: Հաշվի առնելով այն փաստը, որ «Բորուսիան» հաղթել էր նախորդ 11 տնային խաղերում եւ մեծ ճնշում էր գործադրել մրցակիցների վրա, ապա սա դրական արդյունք է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած խաղում առանց Լիոնել Մեսիի հանդես եկող Իսպանիայի չեմպիոնը պարտվում էր առաջին խաղակեսից հետո, սակայն ընդմիջումից հետո խփեց 2 գոլ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում