10:33  ,  29 սեպտեմբերի, 2016

Տեւեսի դուբլն ու 11 մետրանոցն օգնել են «Բոկա Խունիորսին»

Ֆուտբոլի Արգենտինայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորսը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Լանուսին» (4:2):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: «Բոկա Խունիորսի» կազմում հաշիվը 2 անգամ հավասարեցրել է արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, որը նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ վերջերս 32-ամյա Տեւեսը խոստովանել էր, որ մտածում է կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում