09:36  ,  29 սեպտեմբերի, 2016

MLS. Դավիթ Արշակյանը դուրս է եկել փոխարինման

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Սիեթելին»:

22-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Արշակյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել Ռումինիայի եւ Լեհաստանի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին:

30 խաղ անցկացրած «Չիկագո Ֆայրը» 27 միավորով արեւելյան գոտու հետնապահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս