22:01  ,  28 սեպտեմբերի, 2016

«Բորուսիան» Օբամեյանգի համար պահանջել է 100 միլիոն եվրո

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող էր հայտնվել Լոնդոնի «Արսենալում»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն Գերմանիայի փոխչեմպիոնները պահանջել են 100 միլիոն եվրո, հաղորդում է elconfidencial-ը:

27-ամյա ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում