16:49  ,  29 սեպտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» բացահայտ ֆավորիտ է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում կընդունի ուկրաինական «Զարյային»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․17 գործակցով։ Ուկրաինական ակումբի հաղթանակի գործակիցը 21․00 է, իսկ ոչ ոքին՝ 7.00։

Առաջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվել էր հոլանդական «Ֆեյենորդին»: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու հանդիպմանը: Սեպտեմբերի 29-ին Մանչեսթերում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում